Լրահոս
Հայաստան
12:46
25.04.26
989

Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության․ Ռոբերտ Ամստերդամ

Img default alt hy

«Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հայ քրիստոնյաներին պաշտպանելու խոստումով, սակայն երկու ձախողված պատերազմներից հետո նա ժողովրդին առաջնորդեց միայն դեպի պարտություն և հանձնում»,-գրում է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։

Նա ընդգծում է.

«Այսօր մենք ականատեսն ենք այդ ձախողման աղետալի հետևանքներին՝ Արցախի հայաթափմանը և քրիստոնեական ժառանգության շարունակական ոչնչացմանը:

Պատասխանատվություն ստանձնելու փոխարեն՝ նա թիրախավորում է իր քաղաքական ու կրոնական ընդդիմախոսներին՝ փորձելով վերահսկողություն հաստատել Եկեղեցու նկատմամբ: Այս տեսանյութը հիշեցում է բոլորին, որ Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության»։