Լրահոս
Իրավական
17:27
19.02.26
373

Փաշինյանի պատարագների «դպիրը» դատի է տվել ազատամարտիկին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատարագներին դպրություն անող Ռաֆայել Ջուլհակյանը, ով հայտնի է որպես «տատույով դպիր» կամ «կեղծ դպիր», դատի է տվել ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանին: Այս մասին News.5tv.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հայցադիմումում կարդում ենք.

«Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածներով՝ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԴԱՏԱՐԱՆԻՆ՝ 

1. Ճանաչել, որ պատասխանողների կողմից տարածված «կեղծ դպիր» տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ 

2. Պարտավորեցնել քաղաքացի Սեյրան Չիլինգարյանին հրապարակային կերպով հերքել տարածված տեղեկությունները նույն կամ համարժեք հրապարակային եղանակով։ 

3. Պարտավորեցնել Ֆրոնտ Թիվի-ին՝  հեռացնել զրպարտչական հրապարակումը (տեսանյութը և դրան կից տեքստային նյութերը),  հրապարակել դատարանի կողմից սահմանված հերքում նույն սոցիալական հարթակում,  ապահովել, որ հերքման տեղեկատվությունը տեղադրվի նույն կամ ոչ պակաս տեսանելիությամբ, քան սկզբնական հրապարակումը, ամրակցել (p հերքման հրապարակումը էջի վերևում,  ապահովել, որ հերքման տեղեկատվությունը մնա հրապարակված և տեսանելի անընդմեջ առնվազն 1 (մեկ) ամիս ժամկետով։ 

4. Պարտավորեցնել քաղաքացի Սեյրան Չիլինգարյանին և Ֆրոնտ Թիվի-ին հրապարակայնորեն ներողություն խնդրել ինձանից նույն սոցիալական հարթակում, նույն կամ համարժեք տեսանելիությամբ, որտեղ տարածվել է զրպարտչական տեղեկությունը, դատարանի կողմից սահմանված ձևակերպմամբ։ 

5. Պարտավորեցնել պատասխանողներին համապարտ կարգով ինձ վճարել 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում։ 

6. Պարտավորեցնել պատասխանողներին փոխհատուցել դատական ծախսերը»: