Լրահոս
Հասարակական
16:00
22.02.26
626

Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ կրկին հնչեցրել են Վեհափառի անունը

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ կրկին հնչեցրել են Վեհափառ Հայրապետի անունը։

Այսօր Փաշինյանը պատարագի է մասնակցել Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում:

Պատարագի ընթացքում պատարագիչ Սևանի Սրբոց Հրեշտակապետաց Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը չի զեղչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։

Պատարագին մասնակցել է նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը: