Լրահոս
Զինված ուժեր
12:08
24.02.26
66

Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Բարձր է գնահատվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, կողմերը հաստաակամություն են հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: