Լրահոս
Քաղաքական
18:57
05.05.26
164

«Ուժեղ Հայաստանը» աշխատատեղեր է խոստանում ամենաաղքատ մարզին. նոր գրասենյակ՝ Արթիկում

Փանիկի շրջանի կավը Հայաստանում վերամշակելու՝ կերամիկայից շինանյութ սարքելու նախագիծ ունի «Ուժեղ Հայաստան»-ը: 

Դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Արթիկի բնակիչներին մշտական աշխատանք է խոստացել՝ իշխանության գալու դեպքում, որ էլ արտագնա աշխատանքի հույսին չմնան քաղաքի 7 հազար տղամարդիկ: Այդքան մարդ է, ըստ Նարեկ Կարապետյանի, ամեն տարի Արթիկից արտագնա աշխատանքի գնում: