Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
20.02.26
5

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արցախցիները շարունակում են   դժգոհել, որ ՀՀ քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում նրանց համար։ 

«Իրավունք»

Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել։

«Իրավունք»

«Հայոց» տիրադավներին, պարզվում է, մի այլ կարգի հունից հանել է սրբազանների խափանման միջոցի փոփոխման փաստը։ Ասում են՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անձամբ է բողոքի նոտա հղել Փաշինյան Նիկոլին:

«Ժողովուրդ»

Էդգար Ղազարյանի գործով, ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը կազմել է արձանագրություն՝ դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի։

«Հրապարակ»

ՔՊ-ականները պարեկ են ծեծում: Սակայն բոլոր ՔՊ-ականները չէ, որ պատժվում են նմանատիպ արարքների համար․ ամիսներ առաջ Արմավիրի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին պարեկին ծեծելու համար ձերբակալվել եւ ազատ արձակվել։ Պարեկին ծեծելու դեպք է եղել նաեւ Շիրակի մարզում: Այս աղմկոտ պատմության «հերոսն» էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի միջազգայնագետ, քաղաքական մեկնաբան Դավիթ Կարապետյանի հետ: