Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
21.02.26
81

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տալ, բայց և, միևնույն ժամանակ, հստակ որևէ պատասխան չեն տալիս։

«Հրապարակ»

Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանին դարձի են բերել ամերիկահայ մեծահարուստները, համայնքի ազդեցիկ անդամները, որոնք նրան պարտադրել են հետ կանգնել տիրադավության ուղուց՝ զգուշացնելով, որ կարող են նախաձեռնել թեմի առաջնորդի փոփոխություն, ընտրության առաջ են կանգնեցրել նրան, եւ նա, քանի որ պակաս չափով է կախման մեջ Նիկոլ Փաշինյանից, «դարձ ի շրջանս» է արել։

«Փաստ»

Իշխանությունները որոշել են փակել 231 դպրոց ՀՀ մարզերում, մեծ մասը Շիրակի ու Սյունիքի մարզերում։ 

«Հրապարակ»

Պետական ապարատում պարգեւավճարներ ստացած ղեկավար անձնակազմը, պարզվում է, պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվի, հակառակ դեպքում կզրկվի պարգեւավճարի 10 տոկոսից:

«Հրապարակ»

Իշխանություններն այնքան հպարտանալու բան չունեն,  սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով՝ հույս ունենալով, որ իրենց էլեկտորատը կարող է չհիշել, թե դա ում ժամանակ է ստեղծվել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի հասարակական գործիչ Անուշ Բրուտյանի հետ: