Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
22.01.26
106

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Իշխանությունը ոիղիներ է որոնում, որ թույլ չտա հոգեւորականների մեկնումը Հայաստանից։

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորը իրենց խոսքի և արարքի համար պատասխանատվություն կրեն։ Այսուհետ յուրաքանչյուր ելույթ մանրադիտակով վերահսկվելու է, և ով իր վարքով կամ հայտարարություններով կվարկաբեկի ՔՊ-ին, մինչև նախընտրական շրջանը կհեռացվի։

«Ժողովուրդ»

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը՝ հոգևոր-մշակութային կառույցները երկրի համար սպառնալիք է համարում:

«Հրապարակ»

Իշխանական քարոզչամեքենան օրեր շարունակ լծված է «Մեր ձեւով» շարժումը վարկաբեկելու, ծաղրելու գործին, եւ հատկապես նրանց տնտեսական ծրագիրն են տարբեր ֆեյք-էջերով քլնգում։


«Ժողովուրդ»

ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ԱՊՐԻ Արմենիա գիտաշխատող, պ.գ.թ. Սերգեյ Մելքոնյանի հետ: