Լրահոս
Հասարակական
14:59
23.02.26
90

Որպես անհետ կորած որոնվում է 1940 թ․ ծնված Զվարդ Գաբրիելյանը

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1940 թ․ ծնված Զվարդ Գաբրիելյանը։

Նա փետրվարի 22-ի ժամը 12.45-ի սահմաններում Աճառյան փողոցի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։

Զվարդ Գաբրիելյանին տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112։