Լրահոս
Իրավական
19:50
21.02.26
148

Որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը․ Արթուր Ղամբարյանը՝ ԲԴԽ հայտարարության մասին

Img default alt hy

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է.

«Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը, դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը:

ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ երկար չի պահում, շուտ պայթում է»: