Լրահոս
Հասարակական
12:00
22.02.26
2 178

Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու դին

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ռուբեն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 107 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի հենասյանը, այնուհետև՝ նշված հասցեի չգործող շինության պատին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ռուբեն Ա․-ն տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղյուրում։