Լրահոս
Հասարակական
21:13
24.04.26
189

Ոչ ոք չի մոռացվել. «Ջարդի ձոր»-ում սպանված հայերի հիշատակի տուրք են մատուցել շիրակցիները

 

Հայոց պատմության ևս մեկ ողբերգական դրվագի առիթով են այսօր ծաղիկներ խոնարհվել: Հերհերի ձորում, որ ավելի հայտնի է «Ջարդի ձոր» անունով, «Կամք» հուշակոթողի մոտ են հարյուրավոր մարդիկ հավաքվել՝ հիշելով 1920 թվականին թուրքերի իրականացրած զանգվածային ջարդերը այդ տարածքում, որ, ի դեպ, այսօրվա Հայաստանի տարածքում հայերի զանգվածային ջարդերի միակ հասցեն է: 12 000 հայ է սպանվել այդ ձորում: