Լրահոս
Քաղաքական
21:30
24.01.26
195

Նոր ուժ, վարչապետի թեկնածու և տնտեսությունը զարգացնելու մեծ ծրագրեր. ի՞նչ է խոստանում «Մեր ձևովը»

Եթե 2018-ից հետո պետական պարտքը շեշտակի չաճեր, իշխանությունը վարկ չվերցներ, կենսաթոշակները հնարավոր կլիներ կրկնապատկել: Սա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդումն է: 
Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ տնտեսական գիտելիքներով ղեկավար է պետք Հայաստանին: 

Հենց այդպիսի որակներ կունենա, ըստ նրա, վարչապետի՝ «Մեր ձևով»-ի թեկնածուն: Նրա անունը փետրվարի 12-ին կհայտնեն: