Լրահոս
Հասարակական
22:45
22.02.26
1 712

Նոր Նորքում 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի

Img default alt hy

Yerevan.Today-ի տեղեկություններով փետրվարի 19-ի երեկոյան ժամերին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 15 շենքի դիմաց ծեծկռտուք է եղել: 20-25 տղա ծեծի են ենթարկել  2 երիտասարդների:

Ականատեսը Yerevan.Today-ին պատմեց, որ զանգել են շտապօգնություն, որը ժամանակին չի եկել, ծեծված երիտասարդներն իրենք են արունլվիկ վիճակում նստել մեքենան և լքել շենքը:

Ծեծկռտուքն ավարտվել է շենքի բնակիչների խառնվելուց հետո: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 1 ժամ հետո:

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ: