Լրահոս
Հայաստան
16:16
02.03.21
53

Նիկոլ Փաշինյանն առանց արյան չի ուզում գնալ. Ռուբիկ Հակոբյան

Img default alt hy

«Եթե համեմատենք երեկ Բաղրամյան պողոտայում եւ Հանրապետության հրապարակում ընթացող երկու հանրահավաքների կարգախոսները, կտեսնենք, որ մի տեղ ասում էին՝ «ազգ, բանակ, հաղթանակ», մյուսում ասում էին՝ «Նիկոլ վարչապետ», եւ հակահիգիենիկ ձայնարկություններ կան՝ «դըմփ-դըմփ-հու»։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ մենակ էր երեկ եւ կապ չունի, թե 10-20 հազար մարդ կար, հարթակում նա մենակ էր. «Ես չէի պատկերացնում, որ որեւէ մեկը կարող էր ելույթ ունենալ եւ արդարացնել այն հիմարությունները, որոնք ասում էր Նիկոլ Փաշինյանը»։

Հակոբյանը խոսելով Մարտի 1-ի գործի մասին` ասաց. «Ինչքան խորանում ես, տեսնում ես, որ սա լուրջ ծրագիր է եղել»։

 Նա նաեւ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն առանց արյան չի ուզում գնալ. «Ինչքան շուտ մեկուսացնեն նրան, այնքան մենք կարող ենք խաղաղ անցում կատարել նորմալ իշխանության»։