Լրահոս
2026-03-19
-
ՀասարակականԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն «Էյեմ ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ արտադրական շինության որոշ հատվածներում պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:Ավելին13:3019.03.26 -
ՔաղաքականԵթե գտնենք, որ Իրանին օգնություն պետք է, կօգնենք. Նիկոլ ՓաշինյանԵթե գտնենք, որ Իրանին օգնություն պետք է, կօգնենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին13:1919.03.26 -
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան հաստատել է Յանբու նավահանգստի SAMREF նավթավերամշակման գործարանին անօդաչուի հասցրած հարվածըԱյսօր անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կարմիր ծովի ափին գտնվող սաուդյան Յանբու նավահանգստային քաղաքի SAMREF նավթավերամշակման գործարանի վրա. այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Իրականացվում է վնասի գնահատում: Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ գործարանին հասցված հարվածի հետևանքները նվազագույն են եղել: SAMREF-ը սաուդյան նավթային հսկա Saudi Aramco-ի և ամերիկյան ExxonMobil-ի համատեղ ձեռնարկությունն է, որն օրական վերամշակում է ավելի քան 400,000 բարել արաբական թեթև նավթ:Ավելին13:1519.03.26 -
ՔաղաքականՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հարցազրույցը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանըԱնդրադարձել է «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառմանը, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարվեց վարչապետի թեկնածու, հնչեցված թեզերին, երկրում իրավիճակին և այդ իրավիճակից դուրս գալու անհրաժեշտությանը։Ավելին13:0619.03.26 -
ՀասարակականՄայր Աթոռը պարզաբանում է Իլիա Բ-ի հուղարկավորությանը Հայ Եկեղեցու մասնակցության հարցըԱվելի վաղ հայտնել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով:Ավելին12:5319.03.26 -
ՀասարակականԵրևանում տան տանիք է այրվելՄարտի 19-ին, ժամը 07։50-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08։48-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։Ավելին12:4719.03.26 -
ՔաղաքականՉե՞ք պատրաստվում մի հրաժարականի դիմում էլ Դուք գրել. լրագրողը՝ Նիկոլ ՓաշինյանինՃեպազրույցի ժամանակ լրագրողի դիպուկ հարցը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ավելին12:4319.03.26 -
ՄիջազգայինՑԱԽԱԼ-ը մեկ օրում «Հեզբոլլահի» 20 անդամ է ոչնչացրել. լարվածությունը Լիբանանի հարավում աճում է«Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 20 ահաբեկիչ, իսկ զորքերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահին» պատկանող տասնյակ ռազմական կառույցների»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Զինվորականները հստակեցրել են, որ չորեքշաբթի օրը երկու առանձին միջադեպերի ժամանակ իսրայելական զորքերը հայտնաբերել են «Հեզբոլլահի» զինված ջոկատներ: Դրանցից մեկի ժամանակ հակառակորդը փորձել է հակատանկային հրթիռ արձակել իսրայելական ուժերի դիրքերի ուղղությամբ: Մարտի սկզբին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը վերսկսել է ակտիվ մարտական գործողություններն Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո: Ի պատասխան՝ իսրայելական բանակը սկսել է ինտենսիվ հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավում ու արևելքում գտնվող տասնյակ քաղաքների ու բնակավայրերի: Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց Լիբանանի հարավում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Ըստ «Հեզբոլլահի» հայտարարությունների՝ սահմանամերձ բնակավայրերում ընթանում են կատաղի մարտեր։Ավելին12:3919.03.26 -
ՔաղաքականԱնկախության հռչակագրից հրաժարվելը մեզ է պետք, այն կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԼրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:3519.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Իրանը կատաղի հարվածներ է անդադար հասցրել Իսրայելին, Ծոցի գազային կարևոր օբյեկտիՀայլուր 12։30 Իրանը կատաղի հարվածներ է անդադար հասցրել Իսրայելին, Ծոցի գազային կարևոր օբյեկտիԱվելին12:3019.03.26 -
ԻրավականՄարդիկ հետապնդվում են ֆեյսբուքյան մեկնաբանությունների համար. փաստաբանն ահազանգում էՀեղինակություն ունեցող մարդիկ, որոնք լսարան ունեն, հետապնդվում են ՀՀ քր. օր-ի 422-րդ հոդվածով , իսկ սովորական քաղաքացիները՝ 330-ով:Ավելին12:2619.03.26 -
ՄիջազգայինԱրաղչին քննադատել է Մակրոնին՝ Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումների վերաբերյալ դիրքորոշման համարԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խիստ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների վերաբերյալ վերջինիս դիրքորոշման պատճառով։ «Մակրոնը ոչ մի բառով չդատապարտեց Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ վերջինս պայթեցրեց Թեհրանի վառելիքի պահեստարանները՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցությանը,- X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։- Նրա ներկայիս «մտահոգությունը» պայմանավորված է ոչ թե մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմամբ, այլ մեր պատասխան գործողություններով։ Եվ սա ցավալի է»։ Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ քննարկել է Կատարի գազային ենթակառուցվածքներին հասցված իրանական հարվածները՝ հայտարարելով քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու նկատմամբ մորատորիում սահմանելու անհրաժեշտության մասին։ Մարտի 18-ին Իրանի Բուշեր նահանգի Ասալույե շրջանի վարչակազմի ղեկավարը հայտնել էր, որ «Հարավային Փարս» հանքավայրի մի քանի օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս կապակցությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի նավթագազային ոլորտի օբյեկտների վրա հարձակվելու մտադրության մասին։Ավելին12:1919.03.26 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:1519.03.26 -
ՔաղաքականՁե՞ռ եք առել, ՊԵԿ նախարարին բլոտով կրեք. ՓաշինյանԿառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:1019.03.26 -
ՀասարակականԿասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և դիզելային վառելիքի վաճառքըՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։ Ինչպես հայտնում են ՇՎՏՄ-ից, ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։Ավելին12:0219.03.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ է ԱՄՆ-ին մտահոգում ՀՀ Սահմանադրության հարցը«Բնորոշ է, հատկապես՝ Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջի վերլուծությունը. «Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա մեկնաբանում է իբրև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող դրույթ։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ»:Ավելին11:5219.03.26 -
ՔաղաքականԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:Ավելին11:4519.03.26 -
ՄիջազգայինԻրանամետ խմբավորումներն Իրաքում դադարեցրել են հարձակումները ԱՄՆ դեսպանատան վրաԻրաքում գործող շիա զինված խմբավորումները հայտարարել են Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումների ժամանակավոր դադարեցման մասին։ «Իրաքյան «Քաթայիբ Հեզբոլլահ» բրիգադները հայտարարել են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումների հնգօրյա դադարի մասին՝ որպես պայման առաջադրելով Իսրայելի կողմից լիբանանցիների տեղահանման դադարեցումը երկրի հարավից և Բաղդադի բնակելի թաղամասերի ռմբակոծությունների բացառումը»,- հայտնում է Al Hadath հեռուստաալիքը X սոցիալական ցանցում։ Զինադադարի մասին որոշումը համընկնում է մուսուլմանական Իդ ալ-Ֆիտր (Ուրազա Բայրամ) տոնի մեկնարկի հետ, որը նշանավորում է սուրբ Ռամադան ամսվա ավարտը։Ավելին11:3919.03.26 -
ՄիջազգայինԲրյուսելի և Բուդապեշտի դիմակայությունը. ԵՄ-ն Օրբանի դեմ իրավական գործընթաց է նախապատրաստումԵվրամիությունը պատրաստվում է լուրջ դիմակայության Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ Կիևին Եվրահանձնաժողովի կողմից 90 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման հատկացումը Բուդապեշտի կողմից արգելափակելու պատճառով։ Մասնավորապես, հնարավոր է դատական հայց ներկայացվի հունգարացի առաջնորդի դեմ։ Այս մասին հայտնել է Politico թերթը։ Հրատարակության պնդմամբ՝ միությունը մինչ օրս խուսափել է Հունգարիայի ղեկավարության հետ «խոշոր առճակատումից», սակայն այդ «զգուշավոր հաշվարկը» կարող է լիովին փոխվել ապրիլի 12-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ Օրբանի վերանշանակման դեպքում։ Բուդապեշտի դեմ վճռական միջոցներ ձեռնարկելու հավանականությանն է մատնանշել, մասնավորապես, Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսիկա Ռուսենկրանցը։ Պատասխանելով Politico-ի հարցին՝ Ստոկհոլմի կողմից Հունգարիայի դեմ իրավական գործիքների կիրառման հնարավորության մասին (ներառյալ ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածի կիրառումը՝ Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու համար), նա հայտարարել է. «Անշուշտ, մենք բաց ենք դրա համար»։ Եթե Օրբանը վերընտրվի, «մի խումբ երկրների միջև լուրջ խոսակցություն տեղի կունենա այն մասին, թե ինչպես գործել ապագայում», տեղեկացրել է եվրոպացի դիվանագետներից մեկը։ Նրա մյուս գործընկերների խոսքով՝ արդեն իսկ դիտարկվում են նաև այլ իրավական տարբերակներ, ինչպիսիք են ԵՄ ֆինանսավորման կապումը իրավունքի գերակայության պահպանման է՛լ ավելի խիստ պայմանների հետ, ինչպես նաև դատական հայցի ներկայացումն ընդդեմ Օրբանի՝ Ուկրաինային վարկի տրամադրմանը «խոչընդոտելու համար»»։ «ԵՄ-ի կողմից 2026 և 2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի հատկացումը (60 միլիարդը՝ զենքի, իսկ 30 միլիարդը՝ բյուջետային կարիքների համար) համաձայնեցվել էր միության գագաթնաժողովում 2025 թվականի դեկտեմբերին։ Այս ծրագիրը պատրաստվել էր որպես այլընտրանք ռուսական շուրջ 200 միլիարդ եվրոյի ակտիվների բռնագրավման և դրանք Ուկրաինայում հակամարտության ֆինանսավորման համար օգտագործելու ձախողված մտադրությանը։ Բուդապեշտը և Բրատիսլավան փետրվարին արգելափակեցին Կիևի ֆինանսավորումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը։ Մինչ այդ Եվրահանձնաժողովը չորս շաբաթ հրաժարվում էր քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ուկրաինային վերսկսել ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» նավթամուղով դեպի Հունգարիա և Սլովակիա։ Կիևը դադարեցրել էր տարանցումը հունվարի 27-ին՝ պնդելով, թե խողովակաշարը իբր վնասվել է անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Հունգարիան և Սլովակիան հրապարակավ մեղադրեցին Ուկրաինային ստելու մեջ։ Հունգարիայի վարչապետը հավաստիացրել է, որ վետոն չի չեղարկվի, և ինքը թույլ չի տա Ուկրաինային «ռազմական վարկ» տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի վերսկսել ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։ «Մենք մեկնում ենք Բրյուսել, որտեղ ստիպված ենք լինելու դաժան պայքար մղել, քանի որ եվրոպացիները ցանկանում են ուկրաինացիներին 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել, ինչի հետ մենք չենք համաձայնի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել այն, ինչ մեզ հասնում է»,-տեսաուղերձում նշել է Օրբանը։Ավելին11:2819.03.26 -
ՄիջազգայինԻրանը պատրաստ է տևական պատերազմի. Թեհրանն անվտանգության երաշխիքներ է պահանջում Վաշինգտոնից և Թել ԱվիվիցԸստ նրանց տվյալների՝ Իրանի իշխանությունները հակամարտությունը դիտարկում են որպես էկզիստենցիալ (գոյաբանական) սպառնալիք և պատրաստ չեն դադարեցնել մարտական գործողությունները՝ առանց անվտանգության հաստատուն երաշխիքների և պատժամիջոցների մեղմացման։ Իրանական կողմը գտնում է, որ առանց նման պայմանների համաձայնագիրը կարող է հանգեցնել հարձակումների վերսկսման։ Ինչպես նշում են աղբյուրները, Թեհրանը խաղադրույք է կատարում տևական դիմակայության ռազմավարության վրա՝ ձգտելով բարձրացնել հնարավոր ապագա հարվածների գինն իր հակառակորդների համար։ Միևնույն ժամանակ, երկրում թույլ են տալիս հակամարտության շարունակությունը երկար ժամանակով, պնդում է թերթը։ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր ռազմական գործողություններն ավարտելու պատրաստակամության մասին, սակայն, ինչպես ընդգծում են փորձագետները, հակամարտության դադարեցումը կախված կլինի ոչ միայն Վաշինգտոնի դիրքորոշումից, այլև այն պայմաններից, որոնք պնդում է Թեհրանը։ FT-ի զրուցակիցները նաև նշում են, որ նույնիսկ մարտական գործողությունների ինտենսիվության նվազման դեպքում Իրանը կարող է պահպանել ճնշումը Իսրայելի և տարածաշրջանի վրա, ներառյալ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման սպառնալիքները»։Ավելին11:2319.03.26