Լրահոս
Միջազգային
12:39
19.03.26
2 026

ՑԱԽԱԼ-ը մեկ օրում «Հեզբոլլահի» 20 անդամ է ոչնչացրել. լարվածությունը Լիբանանի հարավում աճում է

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ օրում Լիբանանի հարավում սպանել է «Հեզբոլլահ» շարժման 20 զինված անդամի. այս մասին հինգշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:

«Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 20 ահաբեկիչ, իսկ զորքերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահին» պատկանող տասնյակ ռազմական կառույցների»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Զինվորականները հստակեցրել են, որ չորեքշաբթի օրը երկու առանձին միջադեպերի ժամանակ իսրայելական զորքերը հայտնաբերել են «Հեզբոլլահի» զինված ջոկատներ: Դրանցից մեկի ժամանակ հակառակորդը փորձել է հակատանկային հրթիռ արձակել իսրայելական ուժերի դիրքերի ուղղությամբ:

Մարտի սկզբին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը վերսկսել է ակտիվ մարտական գործողություններն Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո: Ի պատասխան՝ իսրայելական բանակը սկսել է ինտենսիվ հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավում ու արևելքում գտնվող տասնյակ քաղաքների ու բնակավայրերի: Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց Լիբանանի հարավում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Ըստ «Հեզբոլլահի» հայտարարությունների՝ սահմանամերձ բնակավայրերում ընթանում են կատաղի մարտեր։