Լրահոս
Միջազգային
13:15
19.03.26
1 996

Սաուդյան Արաբիան հաստատել է Յանբու նավահանգստի SAMREF նավթավերամշակման գործարանին անօդաչուի հասցրած հարվածը

Այսօր անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կարմիր ծովի ափին գտնվող սաուդյան Յանբու նավահանգստային քաղաքի SAMREF նավթավերամշակման գործարանի վրա. այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Իրականացվում է վնասի գնահատում:

Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ գործարանին հասցված հարվածի հետևանքները նվազագույն են եղել:

SAMREF-ը սաուդյան նավթային հսկա Saudi Aramco-ի և ամերիկյան ExxonMobil-ի համատեղ ձեռնարկությունն է, որն օրական վերամշակում է ավելի քան 400,000 բարել արաբական թեթև նավթ: