Լրահոս
Իրավական
12:26
19.03.26
2 045

Մարդիկ հետապնդվում են ֆեյսբուքյան մեկնաբանությունների համար. փաստաբանն ահազանգում է

Img default alt hy

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրում է․

«Ժողովու՛րդ,

Ուշադիր եղեք ինչ եք գրում սոց.հարթակներում:

Լույսը նոր է բացվել, արդեն երկու  մեղադրյալ են եկել  Փաստաբանների պալատ՝ անվճար խորհրդատվության՝ ֆեյսբուքի քոմենթի պատճառով: Մարդիկ հետապնդվում են խոսքի և կարծիքի համար: Մեղադրյալներից մեկի գործն արդեն դատարանում է, մյուսինը՝ քննչականում:

Քննչականն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո քոմենթ գրաքննելու և պատժելու «սուրբ» գործին:
Հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք լսարան ունեն,  հետապնդվում են ՀՀ քր. օր-ի 422-րդ հոդվածով , իսկ սովորական քաղաքացիները՝ 330-ով:

Թերևս հայ հասարակությանը ցանկանում են հասցնել խոսքի արտահայտման այն հանգրվանին, որտեղ  «շնորհակալություն պարոն ալիև» արտահայտությունը լինի ոչ միայն իշխանության խոսքի և վարքի բնութագիրը, այլև հասարակության միակ և հնարավոր խոսքի «ազատությունը»»: