Լրահոս
Հասարակական
12:53
19.03.26
2 101

Մայր Աթոռը պարզաբանում է Իլիա Բ-ի հուղարկավորությանը Հայ Եկեղեցու մասնակցության հարցը

Img default alt hy

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների Մայր Աթոռը պարզաբանում է.

«Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք երջանկահիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել։ Երբ այն լինի, արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց Ուղղափառ Եկեղեցու սահմանած արարողակարգով»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով: