Լրահոս
Միջազգային
11:23
19.03.26
2 079

Իրանը պատրաստ է տևական պատերազմի. Թեհրանն անվտանգության երաշխիքներ է պահանջում Վաշինգտոնից և Թել Ավիվից

Img default alt hy

Իրանը պատրաստվում է տևական հյուծիչ պատերազմի և պնդում է ստանալ երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ապագայում չեն վերսկսի հարվածները։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Ըստ նրանց տվյալների՝ Իրանի իշխանությունները հակամարտությունը դիտարկում են որպես էկզիստենցիալ (գոյաբանական) սպառնալիք և պատրաստ չեն դադարեցնել մարտական գործողությունները՝ առանց անվտանգության հաստատուն երաշխիքների և պատժամիջոցների մեղմացման։ Իրանական կողմը գտնում է, որ առանց նման պայմանների համաձայնագիրը կարող է հանգեցնել հարձակումների վերսկսման։ Ինչպես նշում են աղբյուրները, Թեհրանը խաղադրույք է կատարում տևական դիմակայության ռազմավարության վրա՝ ձգտելով բարձրացնել հնարավոր ապագա հարվածների գինն իր հակառակորդների համար։ Միևնույն ժամանակ, երկրում թույլ են տալիս հակամարտության շարունակությունը երկար ժամանակով, պնդում է թերթը։

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր ռազմական գործողություններն ավարտելու պատրաստակամության մասին, սակայն, ինչպես ընդգծում են փորձագետները, հակամարտության դադարեցումը կախված կլինի ոչ միայն Վաշինգտոնի դիրքորոշումից, այլև այն պայմաններից, որոնք պնդում է Թեհրանը։ FT-ի զրուցակիցները նաև նշում են, որ նույնիսկ մարտական գործողությունների ինտենսիվության նվազման դեպքում Իրանը կարող է պահպանել ճնշումը Իսրայելի և տարածաշրջանի վրա, ներառյալ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման սպառնալիքները»։