Լրահոս

2026-03-19
  • Հասարակական
    Այդ կինը միշտ խփում էր իր տղային, դրա համար երեխան չի խոսում. դաժան ծեծի հետքերով
    Նորից երեխայի են ծեծել Երևանում: 5 օրում երեխայի նկատմամբ բռնության երկրորդ դեպքն է եղել: Իր 3-ամյա տղային մարմնական վնասվածքներ հասցրած մայրը, սակայն, չի ձերբակալվել: Նա Իրաքի քաղաքացի է ու, ըստ հարևանների, նախկինում էլի է ձեռք բարձրացրել որդու վրա:
    20:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ քաղաքագետ
    ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ինձ համար ունի բացառապես քննարկման մեկ ասպեկտ՝ ՀՀ ինքնիշխանության, սուվերենության և տարածքային ամբողջականության ասպեկտում պետք է դիտարկել Ադրբեջանի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցը։
    20:00
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Հերթական սուտն էր տարածվում». փաստաբանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի տեսաուղերձի արգելքին
    «Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր:
    19:45
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չի կարող կոտրել Հայ Եկեղեցին․ Եզրաս արքեպիսկոպոս
    Ի՞նչ խնդիրներ են ծառացած Հայ Առաքելական Եկեղեցու առջև Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության պայմաններում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում Հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոսը։
    19:38
    19.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Շանտաժ և սպառնալիքներ. ժողովրդին վախեցնելու համար «պատերազմի կուսակցություն» է հորինել Փաշինյանը
    Հայաստանի իշխող ուժի ղեկավարը ընտրություններից 2 ու կես ամիս առաջ ոչ թե ՔՊ-ի ծրագրերից է խոսում, ոչ թե խոստումներ է շռայլում, այլ, ըստ վերլուծաբանների, շանտաժ է անում ժողովրդին, թե եթե ինքը չվերընտրվի, պատերազմ կլինի: Այսօր անգամ պատերազմի ժամկետներ է նշել Փաշինյանը:
    19:30
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի զենքի կամավոր հանձնում. հայտնաբերվել են ինքնաձիգ, ատրճանակներ և փամփուշտներ
    Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Հրազդանի Կաքավաձոր թաղամասում։ Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, մոտ 600 փամփուշտ և զինամթերք։ Մարտի 13-ին Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում 112 զանգած քաղաքացին տեղեկացրել է, որ զենք-զինամթերք է թողել Երազգավորս-Գետք ավտոճանապարհին։ Հայտնաբերվել է ատրճանակ, տարատեսակ 71 փամփուշտ և զինամթերք։ Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:19
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ու Մարթա Կոսը նոր համաձայնագրեր են ստորագրել
    Մարտի 19-ին Երևանում կայացած հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ խորացնելու գործընկերությունը՝ ս․թ․ մայիսի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ առաջին, պատմական գագաթնաժողովին ընդառաջ, որը կհաջորդի Հայաստանում հյուրընկալվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Առաջիկա գագաթնաժողովը կնշանավորի քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության և ոլորտային ինտեգրման ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության խթանման համատեղ հանձնառությունը։ Հանձնակատար Կոսը ողջունեց վերջին ամիսներին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում գրանցված զգալի առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի շարունակական ջանքերը՝ նպաստելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: ԵՄ-ն մեծապես աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային ներառական կապակցվածության և դրա լիակատար բացման հարցում՝ տարածաշրջանն ամուր խաղաղության, կայունության և բարգավաճման մոտեցնելու նպատակով։ Հանձնակատար Կոսի այս երկրորդ այցելությունը` առաջինից ուղիղ 6 ամիս անց, տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումից հետո, ինչը նշանակալի քայլ էր Հայաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։ Այդ օրակարգը հիմնված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա: 2024 թվականի ապրիլին Նախագահ ֆոն դեր Լեյենի կողմից հայտարարված` Հայաստանի համար 270 միլիոն եվրոյի Դիմակայունության և աճի պլանը կարևոր դեր ունի ժողովրդի համար կոնկրետ արդյունքների ապահովման գործում։ ԵՄ աջակցությունն ամրապնդում է Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմադրողականությունը, խթանում արտահանման դիվերսիֆիկացիան, նպաստում քաղաքացիական հասարակության առաջխաղացմանը և աջակցում վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Գրիգորյանի և հանձնակատար Կոսի ներկայությամբ ստորագրվեց 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։ Այս կարևոր քայլը թույլ է տալիս իրացնել Դիմակայունության և աճի պլանի ներքո մնացած ֆինանսական միջոցները և նպաստել Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Կողմերը մտքեր փոխանակեցին Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում միջոցների բաշխման վերաբերյալ։ Քննարկումներում ընդգծվեցին էներգետիկ, թվային և տրանսպորտային կապակցվածության ոլորտներում ընդհանուր նպատակները: Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն աշխատել համատեղ՝ համաձայն ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի, որն ապահովում է Եվրոպայի կապը Կենտրոնական Ասիայի հետ՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի դերը տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման գործում, այս համատեքստում հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային երթուղուն։ Կայուն աճին և խաղաղությանը նպաստելու նպատակով Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն համագործակցությունը «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջազգային ֆինանսական գործընկեր հաստատությունների հետ համատեղ՝ էներգետիկայի, տրանսպորտի և թվային կապակցվածության ոլորտներում առաջնահերթ ներդրումները խթանելու ուղղությամբ: Քննարկումները կենտրոնացան նաև տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին Հայաստանի հաստատուն ինտեգրումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ TEN-T հետագա ընդլայնումը զարգացնելու միջոցով: Վիզաների ազատականացման վերաբերյալ կողմերն արձանագրեցին, որ Հայաստանը միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ակտիվ երկխոսություն է վարում վիզայի ազատականացման շուրջ: Հանձնակատար Բրունների ս.թ. մարտի 12-ի այցը կենտրոնացած էր Հայաստանի կողմից մինչ օրս ձեռնարկված քայլերի վրա՝ ՀՀ իշխանություններին դեռևս 2025 թվականի նոյեմբերին ներկայացված վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ներառված չափանիշներին հասնելու համար։ Հանձնակատար Կոսը ողջունեց Հայաստանի իշխանությունների՝ բարեփոխումներն իրականացնելու հաստատուն հանձնառությունը։ Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատեցին նաև իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին, իսկ ԵՄ-ն էլ իր հերթին վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին, ժողովրդավարական դիմակայունության ավելացմանն ուղղված նրա ջանքերին։ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանձնակատար Կոսն ընդգծեց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին՝ պաշտպանելու ընտրությունների օրինավորությունը և ապահովելու քվեարկողների ազատ ընտրության կարողությունը։
    19:15
    19.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի «կատոկի տակ» չհայտնվելու վախից Արցախ չասե՞նք. Փաշինյանը ստորացնում է Անկախության հռչակագիրը
    Նվաստացնում, ստորացնում է Փաշինյանը Անկախության հռչակագիրը՝ ըստ ընդդիմության: Արդեն 5 օր է պատրաստ է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը, բայց իշխանությունն այդպես էլ չի պատասխանում շատ պարզ հարցի, թե արդյոք նոր նախագծով նախատեսվում է Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին: Փոխարենը Փաշինյանը շարունակում է անհաշտ կռիվը Անկախության հռչակագրի դեմ՝ այն անվանելով կոնֆլիկտի հռչակագիր:
    19:02
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն առաջին անգամ Գյումրի է այցելել
    Այցը հագեցած էր կարևոր հանդիպումներով։ Առաջին կանգառը ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն էր, որի ընթացքում Դեյվիդ Ալենն ընդգծեց ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի իրավապահ համակարգի բարեփոխումներին և ավելի անվտանգ համայնքներ ձևավորելու ընդհանուր նպատակին։ Հաջորդիվ նա այցելեց ԹՈՒՄՕ և ծանոթացավ երիտասարդների զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Տեղի ունեցավ նաև ջերմ հանդիպում ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, ովքեր ծրագրի ընթացում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու փորձը շարունակաբար կիրառում են համայնքի զարգացման նպատակով։
    18:50
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապետը փողոցային բառապաշարով է հարցնում՝ որն է մեր ուժը, մինչդեռ մեր ուժը բանակի վերափոխումն է․ Նարեկ Կարապետյան
    Իսկ ո՞րն է քո ուժը, բնավորություն ես սարքել ՀՀ քաղաքացիների հետ «արա»-ով խոսել։ «Արա»-ով մի խոսա, ոնց որ երաժշտությունը թարգում ես, գողական գնա՞ս, «արա»-յով մի՛ խոսա»,-նշել է նա։
    18:45
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ծեծելով ու հայհոյելով վռնդել են Շենգավիթի թաղապետարանից. մաքրուհու վկայությունը
    Հայլուր 18։30 Ծեծելով ու հայհոյելով վռնդել են Շենգավիթի թաղապետարանից. մաքրուհու վկայությունը
    18:30
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի բարեփոխումների քաղաքական կամքը. Մարթա Կոսը՝ Փաշինյանին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ՀՀ–ԵՄ համագործակցության հարուստ օրակարգը, որը հետևողականորեն շարունակում է ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպմանը ցանկանում է լսել նաև տիկին Կոսի տպավորությունները երկկողմ գործընթացների վերաբերյալ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, ամրապնդելու օրենքի գերակայությունը և զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները։ Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և դրանց ուղղությամբ դրսևորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության, մասնավորապես, բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղհասարակությանն ու ԶԼՄ–ներին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին: Կողմերը կարևորել են շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը և համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի հետևողականությունը։
    18:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իմ հավատարմությունը Հայ Եկեղեցուն է, այլ ոչ քաղաքական հարթակներին. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան
    «Մենք մեր ազգի և մեր Եկեղեցու համար խորը փորձության ժամանակաշրջանում են գտնվում: Մայր Աթոռի և աշխարհիկ իշխանությունների միջև սրվող անհամաձայնությունը պարզապես «անհամաձայնություն» չէ. դա բեռ է, որը ծանր է Եկեղեցու յուրաքանչյուր ճշմարիտ ծառայի սրտի վրա: Այս հակամարտությունը խորապես և անձամբ ազդել է ինձ վրա:
    18:00
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը կորցրել է իր սոլիդությունը․ Հակոբ Բադալյան
    Այո, գուցե վերջին տարիներին Արարատ Միրզոյանը դրոշ է բարձրացրել այդ դեսպանությունների նոր շենքերում, բայց այդ դեպքում պետք է պարզապես գրել «նոր շենքերի», ոչ թե «նոր դեսպանությունների» մասին: Նոր դեսպանություն նշանակում է, որ այդ երկրում Հայաստանը մինչ այդ չի ունեցել դեսպանություն և բացվել է նոր, ու առաջին անգամ բարձրացվել է Հայաստանի դրոշը:
    17:45
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուրախ ավտոբուսը» կրկին ճանապարհ է ընկնելու. ո՞ր մարզ է գնալու Փաշինյանը․ ArmLur
    Փաստացի, խոսքը ոչ թե պարզապես աշխատանքային այցերի, այլ ակնհայտ ներկուսակցական մոբիլիզացիայի մասին է, որտեղ վարչական ռեսուրսի կիրառման կասկածներն ավելի ու ավելի են խորանում։
    17:30
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
    Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»:
    17:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին
    Մարթա Կոսը շեշտեց, որ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանը ԵՄ-ի համար հուսալի գործընկեր է Հարավային Կովկասում։ Նա առանձնակի կարևորեց ընթացիկ տարին՝ մատնանշելով երկու առանցքային իրադարձություն.
    17:09
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը նսեմացնում է Անկախության հռչակագիրը, իսկ TRIPP-ը չի ճեղքում շրջափակումը. Արթուր Խաչատրյանի ելույթը ԵԽ-ում
    «Անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ-ի Անկախության հռչակագրի և հանրաքվեի նսեմացման քաղաքականությանը։ Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն անկախություն ստացավ ոչ թե որովհետև ընդունեց Անկախության հռչակագիրը, ոչ թե որովհետև ամբողջ ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր և քվեարկեց անկախության օգտին, այլ երբ ՀՀ-ն միացավ Անկախ պետությունների համագործակցությանը՝ Ալմաթայի հռչակագիրը ստորագրելով և վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը։ Այսինքն՝ եթե չլիներ Անկախ պետությունների համագործակցությունը, ՀՀ-ն անկախություն չէր ունենալու»,- ասաց նա։
    17:00
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    RT-ի օպերատոր Ալի Ռիդան հայտնել է, որ ողջ է մնացել Լիբանանում Իսրայելի հարձակումից հետո
    «Տղերք, մենք լավ ենք։ Պարզվում է՝ երբ հրթիռը թռչում է քո ուղղությամբ, այն լսվում է», - մեջբերված են նրա խոսքերը հաղորդագրության մեջ։ «Բժիշկներն արդեն հեռացրել են բեկորը, որը դիպել էր հեռուստաալիքի Լիբանանի բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինիին, ով նույնպես տուժել էր հարձակման հետևանքով։ Նա գտնվում է հիվանդանոցում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
    16:45
    19.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Հուժկու հարվածներ՝ գազային կարևոր օբյեկտների. Ծոցի երկրներից կոշտ սպառնալիքներ է ստանում Իրանը
    Ընդլայնվում է Իրան-Իսրայել-Միացյալ Նահանգներ ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Պատերազմի 20 օրերի ընթացքում առաջին անգամ ՑԱՀԱԼ-ը թիրախավորել է Կասպից ծովի ափին իրանական Բենդեր-Էնզելի նավահանգիստը, նախնական տեղեկություններով՝ իրանական չորս ռազմանավ է հրդեհվել:
    16:35
    19.03.26
    Ավելին