Լրահոս
Սփյուռք
19:38
19.03.26
2 136

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չի կարող կոտրել Հայ Եկեղեցին․ Եզրաս արքեպիսկոպոս

Img default alt hy

Ի՞նչ խնդիրներ են ծառացած Հայ Առաքելական Եկեղեցու առջև Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության պայմաններում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում Հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոսը։

Նա շեշտել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին դարերի ընթացքում բազմաթիվ փորձությունների է բախվել, բայց ամեն անգամ դուրս է եկել ավելի ուժեղ, ավելի միասնական և ավելի մաքրագործված։ Նա կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չի կարողանա կոտրել Հայ Եկեղեցին։

«Քաղաքական անկայունության և հակամարտության համատեքստում Եկեղեցու գլխավոր խնդիրը մնում է ժողովրդի հոգևոր միասնության պահպանումը և ազգային արժեքներին հավատարմության պահպանումը»,-նշել է արքեպիսկոպոսը։

Եզրասը արքեպիսկոպոսը ասել է, որ Եկեղեցին միշտ առաջնորդվում է իր հոտի շահերով և ազգի բարձրագույն բարիքով՝ անկախ քաղաքական իրավիճակից։

Արքեպիսկոպոսը նշել է Ռուսաստանի հայ համայնքի և նրանց հոգևոր արմատների միջև կապերի ամրապնդման կարևորությունը, հատկապես հայրենիքում ճգնաժամի ժամանակ։

Նա կոչ է արել իմաստության և համախմբման՝ հիշեցնելով, որ ժողովրդի հոգևոր հիմքը նրա գոյության հիմքն է։

Մանրամասները՝ տեսանյութում։