Լրահոս
Քաղաքական
18:45
19.03.26
2 619

Վարչապետը փողոցային բառապաշարով է հարցնում՝ որն է մեր ուժը, մինչդեռ մեր ուժը բանակի վերափոխումն է․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Այսօր ՀՀ վարչապետը փողոցային ձևով ու բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր ուժը մեր ծրագրերն են և այդ ծրագրերն իրականացնելու կամքը։ Մեր ուժը բանակի վերափոխումն է՝ 10,000 նոր անօդաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել։ Մեր ուժը հայկական հակաօդային պաշտպանության վերաստեղծումն է, որը կօգնի Հայաստանի օդը վերջապես ապահով պահել, որպեսզի ոչ մի անօդաչու սարք չհասնի մինչև Աբովյան։ Դա է մեր ուժը և մեր կամքը։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ հասնենք դրան։

Իսկ ո՞րն է քո ուժը, բնավորություն ես սարքել ՀՀ քաղաքացիների հետ «արա»-ով խոսել։ «Արա»-ով մի խոսա, ոնց որ երաժշտությունը թարգում ես, գողական գնա՞ս, «արա»-յով մի՛ խոսա»,-նշել է նա։

Ավելին՝ տեսանյութում։