Լրահոս
Առողջապահական
17:15
19.03.26
2 219

Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Img default alt hy

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․ «Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր։

Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։

Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»: