Լրահոս
Քաղաքական
19:02
19.03.26
1 903

Ալիևի «կատոկի տակ» չհայտնվելու վախից Արցախ չասե՞նք. Փաշինյանը ստորացնում է Անկախության հռչակագիրը

Նվաստացնում, ստորացնում է Փաշինյանը Անկախության հռչակագիրը՝ ըստ ընդդիմության: Արդեն 5 օր է պատրաստ է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը, բայց իշխանությունն այդպես էլ չի պատասխանում շատ պարզ հարցի, թե արդյոք նոր նախագծով  նախատեսվում է Սահմանադրությունից  հանել  հղումը Անկախության հռչակագրին: 

Փոխարենը Փաշինյանը շարունակում է անհաշտ կռիվը Անկախության հռչակագրի դեմ՝ այն անվանելով  կոնֆլիկտի  հռչակագիր: