Լրահոս
Միջազգային
11:39
19.03.26
2 060

Իրանամետ խմբավորումներն Իրաքում դադարեցրել են հարձակումները ԱՄՆ դեսպանատան վրա

Img default alt hy

Իրաքում գործող շիա զինված խմբավորումները հայտարարել են Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումների ժամանակավոր դադարեցման մասին։

«Իրաքյան «Քաթայիբ Հեզբոլլահ» բրիգադները հայտարարել են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումների հնգօրյա դադարի մասին՝ որպես պայման առաջադրելով Իսրայելի կողմից լիբանանցիների տեղահանման դադարեցումը երկրի հարավից և Բաղդադի բնակելի թաղամասերի ռմբակոծությունների բացառումը»,- հայտնում է Al Hadath հեռուստաալիքը X սոցիալական ցանցում։

Զինադադարի մասին որոշումը համընկնում է մուսուլմանական Իդ ալ-Ֆիտր (Ուրազա Բայրամ) տոնի մեկնարկի հետ, որը նշանավորում է սուրբ Ռամադան ամսվա ավարտը։