Լրահոս
2026-03-19
-
Մամուլի տեսությունԱրսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ»Այս թանկարժեք հեծանիվի արժեքը ուշագրավ է այնքանով, որ Armstatի հրապարակած 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 21.7%-ը ապրել է ազգային աղքատության գծից ներքև։ Որոշ մարզերում պատկերը շատ ավելի ծանր է․ Շիրակում աղքատությունը կազմել է 43.0%, Տավուշում՝ 39.9%, Վայոց ձորում՝ 30.3%։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն․ դրանք տասնյակ հազարավոր ընտանիքների առօրյա ընտրությունն են՝ դեղորա՞յք, սնո՞ւնդ, թե՞ կոմունալ վճար։ Իսկ սոցիալական հարցերի նախարարը գերթանկարժեք հեծանիվ է վարում։Ավելին09:2519.03.26 -
Մամուլի տեսությունՀիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Եվրամիության կողմից Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խմբի ուղարկման նախաձեռնությունը միանգամից բացում է մի շարք խորքային և քաղաքական, ինստիտուցիոնալ, տեղեկատվական ու աշխարհաքաղաքական շերտեր ընդգրկող հարցադրումներ։ Այս երևույթը, առաջին հայացքից ձևակերպվելով իբրև աջակցություն՝ նպատակաուղղված Հայաստանի ընտրական մեխանիզմների և տեղեկատվական անվտանգության ամրապնդմանը, ներառում է դրսից ներգործության, արտաքին վեկտորների բախման ու վստահության սահմանները վերասահմանող հանգույց։Ավելին09:2019.03.26 -
Մամուլի տեսություն«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Հեծանիվ հորինելու բան չկա. թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական շատ գործիչներ բազմիցս են նշել, որ առաջիկա ընտրություններում առաջնային նշանակություն է ստանալու ընդդիմադիր դաշտի պահվածքը: Խոսքը, հասկանալի է, իրապես ընդդիմադիր ուժերի մասին է, այն ուժերի, որոնք հստակ հայտարարում են, որ դեմ են փաշինյանական իշխանությանը:Ավելին09:1519.03.26 -
ՏարածաշրջանՊուտինը ցավակցություն է հայտնել Իրանի ԱԱԽ քարտուղար Լարիջանիի մահվան կապակցությամբՊուտինը ցավակցություն է հայտնել Մոջթաբա Խամենեիին՝ Լարիջանիի զոհվելու կապակցությամբ։Ավելին00:0219.03.26
2026-03-18
-
ՏարածաշրջանԻրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել. իրանագետԻրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։Ավելին23:5318.03.26 -
Իրավական1 տարեկան երեխայի uպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսովԵրևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին Armenia Sputnik-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Ավելին23:3918.03.26 -
ՀասարակականՔիչ վարձատրվող բժիշկներն ուժասպառ են լինում, նախարարը պարում է. անառողջ վիճակ՝ բուժկենտրոններումՎերջին օրերի ամենամեծ առողջապահական ինտրիգը այսօր արդեն չի կարողացել շրջանցել Անահիտ Ավանեսյանը: Առողջապահության նախարարը խոստովանել է, որ հունվար-փետրվարին բուժաշխատողներն իսկապես ցածր են վարձատրվել, բայց դա պայմանավորել է անցումային շրջանի թերացումներով: Բուժաշխատողները առավել հիմնավոր պատճառաբանություններ ունեն: Առողջապահական համակարգը պատրաստ չէ այս ծանրաբեռնվածությանը, որ առաջացել է բուժհաստատություններում առողջության ապահովագրությունից հետո: Բժիշկների սենյակների առաջ հերթեր են գոյանում, նրանք ստիպված են լինում պատշաճ խորհրդատվություն իրականացնելու համար մի քանի ժամ ավել աշխատել, բայց այդ աշխատանքը չի փոխհատուցվում: Իսկ այդ մասին իրենց գրառումները առողջապահության նախարարի էջից արագ հեռացվում են, խնդիրը՝ անտեսվում:Ավելին23:2918.03.26 -
ՔաղաքականՓաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Ավելին23:1518.03.26 -
ՀասարակականՄեր նպատակը չի փոխվել և չի փոխվելու՝ վերադարձ Արցախ․ Մետաքսե Հակոբյան«Մեր հանդիպումները արցախցիների հետ այնքան են անհանգստացրել նիկոլներին, որ նրանք չբավարարվեցին միայն իրենց արբանյակներով (ցավոք սրտի, Արցախում ծնված, բայց հուդայացած) սոցցանցերում մեր վրա կազմակերպված հարձակումներով։ Ավելին՝ մի քանի «նորահայտ հուդաներ» էլ հայթայթեցին, դահլիճ բերեցին ու հերթական շոուն բեմադրեցին։Ավելին22:5718.03.26 -
ՔաղաքականԱշխատավարձի բարձրացում, անվճար բարձրագույն կրթություն, առողջ բիզնես. «Հայաստանի» կարևոր ծրագրերըԱնվտանգային խնդիրների լուծման մասին իրենց պատկերացումները բազմիցս ներկայացրած «Հայաստան» դաշինքը մարտի 16-ին հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկայացրել է նաև սոցիալ-տնտեսական ծրագրերի իրենց ուղենիշները: Նվազագույն աշխատավարձի բարձրացում, բազային թոշակի շեշտակի աճ ու կենսաթոշակի ինդեքսավորում, անվճար բարձրագույն կրթություն է խոստանում դաշինքը Հայաստանի քաղաքացիներին:Ավելին22:5018.03.26 -
ՀասարակականՔրեական վարույթն ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի․ Արմինե Օհանյան«Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու եւ ինչեր է ոչնչացնելու»,-այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ միաժամանակ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտե հրավիրվելուն և քրեական վարույթին։Ավելին22:3918.03.26 -
ՀասարակականՄյասնիկյան պողոտայում «Լադա»-ն բшխվել է էլեկտրասյանը․ կա 4 վիրшվորԱյսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մուտքի դիմաց, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։Ավելին22:2018.03.26 -
ՏարածաշրջանՀոգևոր հոր մահն է սգում Վրաստանը. Հայոց կաթողիկոսը կկարողանա՞ վերջին հրաժեշտը տալ վրաց պատրիարքինՎրաստանը 5 օր կսգա իր հոգևոր հոր մահվան համար: Իլիա Երկրորդին կհուղարկավորեն մարտի 22-ին Սիոնի տաճարում: Վրաց ուղղափառ եկեղեցու 93-ամյա պատրիարք Իլիա Երկրորդը երկուշաբթի գիշերն էր ստամոքսի արյունահոսությամբ տեղափոխվել հիվանդանոց: «Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ». Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել: Հայտնի չէ, թե մեր հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարողանալո՞ւ է մեկնել բարեկամ Վրաստան Իլիա Երկրորդի հուղարկավորությանը մասնակցելու: Մեկ ամիս առաջ քննչական մարմինը նրան արգելել է հանրապետությունից դուրս գալ:Ավելին22:0918.03.26 -
ՏարածաշրջանԱլի Լարիջանիի մարդաuպանները կվճարեն նրա արյшն համար․ Մոջթաբա ԽամենեիՅուրաքանչյուր արյուն իր գինն ունի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։Ավելին22:0218.03.26 -
ՔաղաքականԿարելի՞ է 1 ամիս ապրել 140 հազար դրամով. շքեղ պարգևավճար ստացող պաշտոնյաներն էլ են «լաց լինում»Փողից բողոքող մարդկանց էկոնոմիկայի նախարարը հանգստացնում է՝ միայն աղքատները չէ, որ պարտքեր ունեն: Վստահեցնում է, որ մեր մտքով անցնող ցանկացած հարուստ մարդ պարտապան է: Էկոնոմիկայի նախարարը չի հստակեցնում՝ ի՞նքն էլ պարտքեր ունի, բայց նաև խոստովանում է, որ դժվար է մեկ ամիս ապրել 140 000 դրամով: Ամեն դեպքում համոզում է մարդկանց, որ երբ իրենք պարգևավճար են ստանում էլի ժողովրդի համար է, ոգևորվում՝ լավ են աշխատում:Ավելին21:4918.03.26 -
ՀասարակականԳիշերը ներխուժել են տուն, սարսափի մատնել երեխաներին. ինչի համար է մեղադրվում 45-ամյա արցախցի ԳայանենԲռնության կոչ հնչեցնելու մասին հոդվածը նոր թափով է գործի դրել իրավապահ համակարգը: Հայհոյանքը, սպառնալիքներն ու կոշտ-կոպիտ բառապաշարը հանրային խոսքում սովորական դարձրած Փաշինյանի հասցեին կոշտ գրառման համար գիշերը Նոր Հաճնից՝ տնից անչափահաս 3 երեխաների աչքի առաջ Դիլիջանի բաժին հարցաքննության են տարել արցախցի կնոջը: Ըստ իրավապահների՝ Փաշինյանի մասին մեկ տարի առաջ արած գրառմամբ բռնության կոչ է հնչեցրել Գայանեն: Ինքը հերքում է այդ մեղադրանքը: Նրա փաստաբան Ռոման Երիցյանի պնդմամբ՝ իրավական հիմքեր չկան, ընտրություններից առաջ մարդկանց վախեցնելու, լռեցնելու հերթական ալիքն է սկսվել:Ավելին21:4018.03.26 -
Քաղաքական«Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ ԴանիելյանԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հերթական մահվան դեպքն է գրանցվել ՔԿՀ-ում։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում երեկ հայտնաբերվել է կալանավոր՝ կախված վիճակում։ Մի խումբ կալանավորներ և դատապարտյալներ հացադուլ են հայտարարել։Ավելին21:2918.03.26 -
ՔաղաքականՀայաստանն ուժեղացնելու 6 քայլ. Սամվել Կարապետյանը խոստանում է աշխարհի հետ խոսել ուժեղի դիրքերիցՍամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսն է եղել այսօր: Կարապետյանը ստեղծել է անվտանգության հարցերով միջազգային թիմ, որը պետք է օգնի միջազգային ներուժը ծառայեցնել Հայաստանի ազգային շահերին: Անվտանգության հարցերով թիմի ղեկավարն է հետախույզ Արթուր Ավանեսյանը: Նա է ներկայացրել Կարապետյանի թիմի այն 6 քայլերը, որոնք, նրանց համոզմամբ, օգնելու են ուժեղ դարձնել Հայաստանի անվտանգությունը:Ավելին21:2018.03.26 -
ՏարածաշրջանՀրթիռակոծվել է Իրանի` աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրըTasnim» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հարավային Պարս գազի հանքավայրում գտնվող իրանական նավթաքիմիական համալիրը ավիահարվածների է ենթարկվել։Ավելին21:1418.03.26 -
ՏարածաշրջանՓեզեշքիանը հաստատել է հետախուզության նախարարի մահըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը։Ավելին21:0218.03.26