Լրահոս
Հասարակական
23:29
18.03.26
158

Քիչ վարձատրվող բժիշկներն ուժասպառ են լինում, նախարարը պարում է. անառողջ վիճակ՝ բուժկենտրոններում

Վերջին օրերի ամենամեծ առողջապահական ինտրիգը այսօր արդեն չի կարողացել շրջանցել Անահիտ Ավանեսյանը: Առողջապահության նախարարը խոստովանել է, որ հունվար-փետրվարին բուժաշխատողներն իսկապես ցածր են վարձատրվել, բայց դա պայմանավորել է անցումային շրջանի թերացումներով: Բուժաշխատողները առավել հիմնավոր պատճառաբանություններ ունեն: Առողջապահական համակարգը պատրաստ չէ այս ծանրաբեռնվածությանը, որ առաջացել է բուժհաստատություններում առողջության ապահովագրությունից հետո: Բժիշկների սենյակների առաջ հերթեր են գոյանում, նրանք ստիպված են լինում պատշաճ խորհրդատվություն իրականացնելու համար մի քանի ժամ ավել աշխատել, բայց այդ աշխատանքը չի փոխհատուցվում: Իսկ այդ մասին իրենց գրառումները առողջապահության նախարարի էջից արագ հեռացվում են, խնդիրը՝ անտեսվում: