Լրահոս
Քաղաքական
21:49
18.03.26
150

Կարելի՞ է 1 ամիս ապրել 140 հազար դրամով. շքեղ պարգևավճար ստացող պաշտոնյաներն էլ են «լաց լինում»

Փողից բողոքող մարդկանց էկոնոմիկայի նախարարը հանգստացնում է՝ միայն աղքատները չէ, որ պարտքեր ունեն: Վստահեցնում է, որ մեր մտքով անցնող ցանկացած հարուստ մարդ պարտապան է: Էկոնոմիկայի նախարարը չի հստակեցնում՝ ի՞նքն էլ պարտքեր ունի, բայց նաև խոստովանում է, որ դժվար է մեկ ամիս ապրել 140 000 դրամով: Ամեն դեպքում համոզում է մարդկանց, որ երբ իրենք պարգևավճար են ստանում էլի ժողովրդի համար է, ոգևորվում՝ լավ են աշխատում: