Լրահոս
Տարածաշրջան
22:09
18.03.26
164

Հոգևոր հոր մահն է սգում Վրաստանը. Հայոց կաթողիկոսը կկարողանա՞ վերջին հրաժեշտը տալ վրաց պատրիարքին

Վրաստանը 5 օր կսգա իր հոգևոր հոր մահվան համար: Իլիա Երկրորդին կհուղարկավորեն մարտի 22-ին Սիոնի տաճարում: Վրաց ուղղափառ եկեղեցու 93-ամյա պատրիարք Իլիա Երկրորդը երկուշաբթի գիշերն էր ստամոքսի արյունահոսությամբ տեղափոխվել հիվանդանոց: «Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ». Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել: Հայտնի չէ, թե մեր հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարողանալո՞ւ է մեկնել բարեկամ Վրաստան Իլիա Երկրորդի հուղարկավորությանը մասնակցելու: Մեկ ամիս առաջ քննչական մարմինը նրան արգելել է հանրապետությունից դուրս գալ: