Լրահոս
Հասարակական
21:40
18.03.26
217

Գիշերը ներխուժել են տուն, սարսափի մատնել երեխաներին. ինչի համար է մեղադրվում 45-ամյա արցախցի Գայանեն

Բռնության կոչ հնչեցնելու մասին հոդվածը նոր թափով է գործի դրել իրավապահ համակարգը: Հայհոյանքը, սպառնալիքներն ու կոշտ-կոպիտ բառապաշարը հանրային խոսքում սովորական դարձրած Փաշինյանի հասցեին կոշտ գրառման համար գիշերը Նոր Հաճնից՝ տնից անչափահաս 3 երեխաների աչքի առաջ Դիլիջանի բաժին հարցաքննության են տարել արցախցի կնոջը: Ըստ իրավապահների՝ Փաշինյանի մասին մեկ տարի առաջ արած գրառմամբ բռնության կոչ է հնչեցրել Գայանեն: Ինքը հերքում է այդ մեղադրանքը: Նրա փաստաբան Ռոման Երիցյանի պնդմամբ՝ իրավական հիմքեր չկան, ընտրություններից առաջ մարդկանց վախեցնելու, լռեցնելու հերթական ալիքն է սկսվել: