Լրահոս
Քաղաքական
21:20
18.03.26
148

Հայաստանն ուժեղացնելու 6 քայլ. Սամվել Կարապետյանը խոստանում է աշխարհի հետ խոսել ուժեղի դիրքերից

Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսն է եղել այսօր: Կարապետյանը ստեղծել է անվտանգության հարցերով միջազգային թիմ, որը պետք է օգնի միջազգային ներուժը ծառայեցնել Հայաստանի ազգային շահերին: Անվտանգության հարցերով թիմի ղեկավարն է հետախույզ Արթուր Ավանեսյանը: Նա է ներկայացրել Կարապետյանի թիմի այն 6 քայլերը, որոնք, նրանց համոզմամբ, օգնելու են ուժեղ դարձնել Հայաստանի անվտանգությունը: