Լրահոս
Իրավական
23:39
18.03.26
571

1 տարեկան երեխայի uպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսով

Img default alt hy

Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ 1 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցվել էր քրվարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա։ Հայտնի դարձավ, որ երեխային ծեծել է խորթ մայրը։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։