Լրահոս
Սպորտ
23:45
05.05.26
196

Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Img default alt hy

Ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները աշխարհի առաջնությունում: 

Այս մասին հայտնում է ծանրամարտի ֆեդերացիան:

Եգիպտոսում ընթացող առաջնությունում մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 79 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ընտրանու անդամ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ ու 150 կգ:

Հրումում նա գլխավերևում պահեց 182 կգ ու 186 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 336 կգ արդյունքով՝ Նարեկ Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: