Լրահոս
Հասարակական
20:12
26.01.26
161

Մի՛ վախեցեք ոչնչից, Աստված գոյություն ունի, Մի՛ վախեցեք ոչնչից, Աստված գոյություն ունի, և մահ չկա. Մարգարիտա Սիմոնյանն՝ առանց կեղծամիև մահ չկա. Մարգարիտա Սիմոնյանն՝ առանց կեղծամի

Img default alt hy

Ռուսաստանի հայտնի մեդիակառավարիչներից հայազգի Մարգարիտա Սիմոնյանը, ով քաղցկեղի բուժում է ստանում, Telegram ալիքում հրապարակել է իր լուսանկարը՝ առանց կեղծամի։

Լուսանկարում Սիմոնյանի մազերը սափրված են։ «Մի՛ վախեցեք ոչնչից։ Աստված գոյություն ունի, և մահ չկա», – գրել է նա։

Սիմոնյանը անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին բացահայտ խոսել է իր ծանր հիվանդության մասին։ Նա խոստովանել է, որ վիրահատվել է և քիմիաթերապիա է անցնում, ինչը դժվար էր իր համար։ Նա պարբերաբար հոսպիտալացման կարիք ունի։ Այնուամենայնիվ, նա շարունակում է աշխատել կառավարման և լրագրության ոլորտներում և ակտիվորեն կառավարում է իր անձնական մեդիա ռեսուրսները։