Լրահոս
Աշխարհ
11:24
30.08.19
90

Մեծահարուստների քմահաճույքներն ընդդեմ բնության

Img default alt hy

Սաուդյան Արաբիայի մեծահարուստների նախընտրելի «տնային կենդանին» համարվում է ընձառյուծը: Ամեն տարի ավելի քան 300 ընձառյուծի ձագ է բերվում Սոմալիից՝ ապօրինի կերպով: Դրանց գինը սկսվում է 6600 ԱՄՆ դոլլարից: Նմանատիպ քմահաճույքների պատճառով՝ ընձառյուծը մոտենում է վերացող կենդանիների ցանկին, տեղեկացնում է CNN-ը: Ամերիկացի կենսաբան Լորի Մարկերը կարծում է, որ խոսքը գնում է մի քանի տարիների մասին, որից հետո ընձառյուծները կվերանան աշխարհի երեսից: Ներկա դրությամբ, ընդամենը 7500 ընձառյուծ կա վայրի միջավայրում: Արաբական երկրների անասնաբույժները հայտնել են, որ ընձառյուծներին տնային կամ սահմանափակ վայրում պահելը չափազանց վտանգավոր է, նրանց պարբերաբար բուժում է անհրաժեշտ լինում, իսկ շատերը՝ ուղղակի չեն դիմանում ու մահանում են: