Լրահոս
Քաղաքական
22:00
22.01.26
175

Մեկ դրամ, որ հանգիստ չի տալիս ՔՊ-ին. իշխանության «նախանձելի դուխն ու ֆոկուսնիկությունը»

Ամանորին ընդառաջ բաժանված ճոխ պարգևավճարներն արդարացնելու մի նոր ձև են գտել ՔՊ-ականները: Պետական աշխատողները պետք է վճարվեն ժողովրդի հարկերից, որպեսզի սպասարկեն ժողովրդի շահերը: Այս նախադասությամբ ՔՊ-ական պատգամավորները պատասխանում են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի կարճ տեսահոլովակին, որտեղ նա 10 դրամանոցը ձեռքին ասում է՝ դա է Հայաստանի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձը լինելու: