Լրահոս
Հասարակական
22:50
20.02.26
137

Մայր Աթոռը հետքայլ չի անում. հակակեղեցական արշավը տապալվո՞ւմ է եպիսկոպոսների հավաքից հետո

Փաշինյանի «Բարենորոգում» անունով հակաեկեղեցական արշավը առաջին ճաքերն է տալիս: Այդ մասին պարզ է դառնում Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսների նախօրեի հայտարարությունից: Ավստրիայում եռօրյա հավաքից հետո Մայր Աթոռի 25 եպիսկոպոսներ հավատարմություն են հայտնել Մայր Աթոռին և Վեհափառ հորը: Նրանց թվում է՝ նոյեմբերին Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Եպիսկոպոսների հայտարարությունից նաև պարզ է դառնում, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետքայլ չի անում՝ չնայած հակաեկեղեցական օրեցօր ահագնացող արշավին, և Արցախի հարցը մնում է Մայր Աթոռի օրակարգում է: