Լրահոս
Հասարակական
23:30
24.02.26
270

Մարդուն տրված ամենամեծ պարգևը ազատությունն է՝ ընտրելու բարին կամ չարը․ չարը միայն գայթակղում է. Հայր Ռուբեն

Img default alt hy

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Հանգստյան ժամերգության ժամանակ «Արտաքսման կիրակիի» խորհրդի մասին պատգամ է ուղղել։

Հայր Ռուբենը ընդգծել է՝ մարդը կոչված է ստեղծագործելու և բարիք արարելու՝ ազատ ընտրությամբ, իսկ չարը միայն գայթակղում է.

«Սակայն այդ կոչումը հնարավոր է իրականացնել միայն ազատ ընտրությամբ, որովհետև մարդուն տրված ամենամեծ պարգևը ազատությունն է՝ ընտրելու բարին կամ չարը։ 

Չարը չի կարող մարդուն ստիպել, այն միայն առաջարկում է, հարց է տալիս ու գայթակղում։ Այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, նախևառաջ տեղի է ունենում մեր ներաշխարհում․ պատերազմի դաշտը նախևառաջ մեր հոգին է, որտեղ ձևավորվում են մեր խորհուրդներն ու մտածումները։ Եթե այդ դաշտում, այդ առաջնագծում մենք պարտվում ենք, ապա ճակատամարտը տեղափոխվում է մեր խոսքի և գործի մակարդակ, որտեղ արդեն շատ դժվար է դիմադրել»։