Լրահոս
Միջազգային
19:10
22.02.26
388

Մանրամասներ՝ Թրամփի կեցավայր ներթափանցման փորձի մասին

Img default alt hy

Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքի տարածք ներխուժած զինված տղամարդուն սպանել են, երբ նա որսորդական հրացանն ուղղել է իրավապահների վրա: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Փալմ Բիչ շրջանի շերիֆ Ռիկ Բրեդշոուն:

Բրեդշոուի խոսքով՝ սպիտակամորթ տղամարդուն հայտնաբերել են կալվածքի տարածքում տեղական ժամանակով 01.30-ին (Երեւանի ժամանակով 09.30-ին):

Դեպքի վայր են ուղարկվել գաղտնի ծառայության երկու գործակալ և շերիֆի տեղակալը, որոնք ներխուժողի մոտ գտել են տարա (канистр) և որսորդական հրացան, ասել է Բրեդշոուն։

«Նա (տարածք ներխուժողը-խմբ.) իջեցրել է տարան (канистр), բայց հրացանն ուղղել է ոստիկանների վրա։  Գործակալներն ու շերիֆի տեղակալը կրակ են բացել սպառնալիքը վերացնելու համար»,-լրագրողներին ասել է Բրեդշոուն։