Լրահոս
Իրավական
14:08
24.02.26
406

Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է հափշտակության ու կաշառքի մեղադրանքով

Img default alt hy

Երևանի N 143 մսուր-մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է: 

Նրան մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Օրեր առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել հաստատությունում, դժգոհելով, որ Դանիելյանին վերանշանակել են պաշտոնին: Ծնողները մտահոգություն էին հայտնում, որ չեն կարող իրենց երեխաներին վստահել կաշառքի մեջ մեղադրվող տնօրենին: