Լրահոս
Միջազգային
15:58
25.04.26
268

Մակրոնը հույս ունի, որ Ֆրանսիայում էներգամատակարարման դեֆիցիտը քիչ հավանական է

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ երկրի տնտեսությանը կհաջողվի խուսափել էներգամատակարարման դեֆիցիտից (պակասուրդից)։

«Խոսքը նման սցենարի մասին չէ, այսօրվա դրությամբ դա ամենահավանական տարբերակը չէ», - ասել է ֆրանսիացի առաջնորդը Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ «կառավարությունն այս փուլում վերահսկում է իրավիճակը»։ «Առկա է համաշխարհային գների ազդեցությունը, որը, ցավոք, զգում են մեր համաքաղաքացիները, բայց մենք սեկտորալ աջակցության միջոցներ ենք ներդրել և հոգացել նրանց մասին, ովքեր առավել ինտենսիվ են օգտվում ավտոմեքենայից», - նշել է Մակրոնը՝ հավելելով. «Իրավիճակը մեզ թույլ չի տալիս որևէ դեֆիցիտ կանխատեսել»։

Նա ընդգծել է, որ «Ֆրանսիան ջանքեր է գործադրում հնարավորինս արագ Հորմուզի նեղուցի վերաբացմանը հասնելու և շահագրգիռ կողմերին բանակցություններն ավարտին հասցնելուն դրդելու ուղղությամբ»։ «Մենք բոլորս նույն նավակի մեջ ենք և զգում ենք աշխարհաքաղաքականության ազդեցությունը», - նկատել է նախագահը։

Ավելի վաղ TotalEnergies ընկերության ղեկավար Պատրիկ Պույանեն նախազգուշացրել էր Ֆրանսիայում էներգետիկ դեֆիցիտի վտանգի մասին՝ կապված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Հորմուզի նեղուցի շրջափակման և դրանով պայմանավորված մատակարարումների ընդհատումների հետևանքով Ֆրանսիայում բենզինի արժեքն աճել է մոտ 19%-ով, իսկ դիզելային վառելիքը թանկացել է շուրջ 36%-ով։ Բենզալցակայաններում դիզելի գինը հասնում է լիտրի համար 2,5 եվրոյի, ինչը վերջին երկու տասնամյակի ռեկորդային ցուցանիշ է։