Լրահոս
Քաղաքական
21:05
05.05.26
211

Մակրոնի «բաց երեսով» միջամտությունը՝ ընտրություններին. հակառուսական աղմուկ և պատմական պահ՝ ՀՀ-ում

Այսօր նախագահական նստավայրում միանգամից մի քանի միջոցառումներ են միմյանց հաջորդել: Նախ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովն է եղել, հետո Երևանյան եկխոսությունն է շարունակվել, ապա Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին է ընդունել: Ֆրանսիայի նախագահը մեր երկիր է ժամանել կիրակի, բայց այսօր է սկսել  նրա պետական այցը Հայաստան: