Լրահոս
Միջազգային
18:00
12.02.26
94

Մահ ու ավեր՝ ռազմաճակատում, ճնշումներ՝ բանակցությունների սեղանի շուրջ. Մոսկվան ու Կիևը նորից կխոսեն

Գերմանիայի Դաշնային կանցլերը և Ֆրանսիայի նախագահը չեն փորձել կապ հաստատել Կրեմլի հետ, մինչդեռ նրանք կարող էին պարզապես զանգահարել Ռուսաստանի նախագահին։ Այսօր այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

«Նախագահ Պուտինը երբեք չի մերժել անմիջական կապերը։ Նա միշտ ասել է, որ կապերը նախընտրելի կլինեն նույնիսկ շատ լուրջ տարաձայնությունների դեպքում, քանի որ դրանց լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է», - ասել է Պեսկովը։