Լրահոս
Հայաստան
13:36
02.03.21
50

«Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Img default alt hy

ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկո՛լ, դու բարոյական կամ այլ իրավունք չես վաստակել, որպեսզի հայտարարես. «Օնիկ դու սխալ ես և պետք է հեռանաս»։

Գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը Հայաստանը և Արցախը պաշտպանել է առաջին պատերազմում, 2016թ. ապրիլյան պատերազմում, 2020թ. արցախյան վերջին պատերազմում։ Պաշտպանում է նաև այսօր։ Օնիկն իր ամբողջ կյանքը Զինուժին է նվիրել, անբասիր ծառայել, անուն ու հարգանք ձեռք բերել։

 
 Օնիկի միակ սխալը թերևս այն էր, որ քո նման դավաճանին, միանձնյա կապիտուլիացիան ստորագրելուց անմիջապես հետո չի ձերբակալել։

Օնիկի միակ սխալը՝ ժողովրդի վենդետայից ՊՆ բունկերում քեզ պատսպարելն էր։ Օնիկի միակ սխալն այն էր, որ նոյեմբերի 10-ին, ի պատասխան քեզ՝ չի գրել, որ Հայոց Ազգային Բանակն ու դավաճան կառավարությունը չեն կարող կապված լինել «մարտական կուռ եղբայրությամբ»։

 
Օնիկ Գասպարյանի մարդկային առաքինությունը և գեներալական հայրենասիրությունը կայանում է նաև նրանում, որ ընդդիմությանը համոզում էր հետպատերազմական շրջանում որոշ ժամանակ աջակցեն կառավարությանը։

Նա հույս ուներ, որ դու վերջապես կգիտակցես իրավիճակի լրջությունը, և կփորձես դուրս բերել Հայաստանն ու Արցախը ծանր բարոյահոգեբանական վիճակից։

Բայց դու կրկին մնացիր նույն դավաճան ու մորթապաշտ ավանտյուրիստը։ Դու ոչ միայն պատերազմը ձախողեցիր, այլ նաև պատերազմից հետո հանձնեցիր Արցախի ու Հայաստանի մնացյալ տարածքները։ Հետո փորձեցիր քո պարտությունը գցես Օնիկի ու իր նման հայրենասեր բարձրաստիճան զինվորականների «գրպանը»՝ մեղադրելով նրանց այն հարցերում, որտեղ իրենք քեզ պետք է մեղադրեին։

Դու ջնջել ես Օնիկի ու իր պես տասնյակ հազարավոր հայրենասերների անցած փառավոր մարտական ուղին։ Դու խաչ ես քաշել նրանց ողջ կյանքի իմաստի ու արժանապատվության վրա։


Եվ այդքանից հետո, առանց ամաչելու, Հանրապետության հրապարակ ես բերել հասարակության անգրագետ ու կիսագրագետ մի քանի հազարանոց զանգված, ու նրանց ֆոնին փորձում ես հոխորտա՞լ բանակի հրամանատարների վրա։