Լրահոս
Սպորտ
20:21
27.08.19
149

Լևոն Ջուլֆալակյանը հեռանում է Հայաստանի հավաքականից

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունից մոտ մեկ ամիս առաջ հրաժարական է տվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Օլիմպիական չեմպիոնը այսօր հանդիպել է լրագրողների հետ ու խոսել հրաժարականի պատճառների մասին: Գլխավորն, ըստ Ջուլֆալակյանի, այն, որ հավաքականի մարզիկները ցանկանում են նրա որդու՝ պատգամավոր-մարզիկ Արսեն Ջուլֆալակյանի փոխարեն հավաքականում տեսնել Կարապետ Չալյանին, հակառակ դեպքում հրաժարվել են մասնակցել հավաքներին, մրցումներին: