Լրահոս
Արցախ
18:25
30.10.20
59

Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է մեկնեն Մոսկվա

Img default alt hy

Վարչապետ Փաշինյանը համաձայն է, որ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա՝ ռուսական էլիտայի հետ քննարկեն արցախյան հակամարտությունը եւ կոնկրետ լուծումներ առաջարկեն Հայաստանի կառավարությանը: Այս տեղեկությունը հաստատել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը: Նրա խոսքով՝ Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանն են հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այդպիսի առաջարկ արել: Փաշինյանի խոսնակի բառերով, վարչապետն էլ ասել է, որ չի կարող խոչընդոտել ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի: Մանե Գևորգյանի տեղեկություններով՝ պաշտոնաթող նախագահները դեռեւս Ռուսասաստան չեն մեկնել: Ի դեպ, մամուլը արդեն տասն օր է՝ ակտիվ քննարկում է հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահների՝ մոսկովյան հնարավոր այցը եւ միայն այսօր է հայտնի դառնում այդ հարցի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը: