Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:36
05.05.26
313

Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան

Img default alt hy

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի այցը Ադրբեջան արդեն մեկնարկել է։ Այս մասին հայտնում է երկրում ԵՄ պատվիրակությունը։ Բաքվում գտնվելու կապակցությամբ Կալասն իր գոհունակությունն է հայտնել՝ Ադրբեջանը որակելով որպես Եվրամիության կարևոր ու վստահելի էներգետիկ գործընկեր։

ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը մատնանշել է համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունները, հատկապես՝ առևտրաշրջանառության, տրանսպորտային հաղորդակցության և թվային ոլորտներում։ 

Ըստ նրա՝ Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի սերտացումը բխում է կողմերի ռազմավարական շահերից, ինչը հիմք է ստեղծում Ադրբեջանի հետ ավելի համակարգված գործընկերություն քննարկելու համար։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Կայա Կալասը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ներկայիս ընթացքը պատմական հնարավորություն է, որի դինամիկան պետք է անպայման պահպանել։ Նա հավելել է, որ Եվրամիությունը, լինելով ականազերծման և վստահության մթնոլորտի ձևավորման հարցերում խոշորագույն դոնորը, շարունակելու է կիրառել իր ողջ գործիքակազմը խաղաղության գործընթացին սատարելու համար։