Լրահոս
Հասարակական
21:58
19.02.26
137

Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք

Img default alt hy

Փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից:

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող Թեմակալ Առաջնորդ սիրելի Մկրտիչ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,-նշված է հայտարարության մեջ: